«Շնասերի ակումբ»

ԱԳԱՐԱԿ ուսումնական կենտրոն

«Շնասերի ակումբի» պարապմունք հանդիպումները մեծ խանդավառությամբ ընդունվեցին սովորողների կողմից: Այսօր ագարակ եկան Արևմտյան դպրոցի սովորող-շնասերների մի խումբ՝ Սոնա Փափազյանի ուղեկցությամբ: Նրանք պատրստակամ են սովորելու, շների խնամքին ու վարժեցման հմտություններին ծանոթանալու: Ամեն ինչ հարկավոր է սկսել պարզագույն քայլերից, պարզագույնը՝ չվախենալն է, իսկ երբ չես վախում, իսկ կենդանին դա զգում է, և փոխադարձ համաձայնություն ու վստահություն կա, գործը ստացվում է: Մեր պարապմունքները ամեն երեքշաբթի և հիգշաբթի են՝ 14:30-15:15-ին:

Հանդիպումների միջոցով սովորողները՝

  • կհաղթահարեն վախը
  • հնարավորություն կունենան շփել իրենց սիրելի կենդանիների հետ
  • կսովորեն ինչպես վարժեցնել ու ճիշտ խնամել շանը
  • պարզագույն հմտություններ, որոնք հարկավոր է, որ գիտենա յուրաքանչյուր կենդանասեր
  • ավելի լավ հասկանա իր կողքին ապրող շներին

View original post

ՀՀ նետաձգության ազգային ֆեդերացիայի առաջնությունը

Գևորգ Հազարումյան

Փետրվարի 23-26ը տեղի ունեցավ ՀՀ նետաձգության ազգային ֆեդերացիայի առաջնությունը: Կրթահամալիրի թիմը կազմված էր տասներկու մարզիկից: Մեր մարզիկները մասնակցեցին բավականին վստահ և հաջող: Նրանցից ութը, անցան կիսաեզրափակիչ: Ամենաուշագրավը մասնակցեց տասնմեկ տարեկան Ռոբերտ Մանուկյանը, ով կիսաեզրափակչում մրցում էր երիտասարդական օլիմպիական խաղերին իններորդ տեղ գրաված` Վասիլ Շահնազարյանի հետ: Ցավոք, Ռոբերտը չունենալով բավական փորձ, պարտվեց: Մեր մարզիկները խոստացան ավելի շատ ջանք ներդնել հաջորդ մրցումներում ավելի լավ ելույթ ունենալու համար:

View original post

Շների խնամք

ԱԳԱՐԱԿ ուսումնական կենտրոն

Մաքուր օդն ու զբոսանքը, միշտ էլ սիրելի են չորքոտանիներ՝ Մայկիի ու  Ռունիի կողմից: Առատ ձյունն ու միմյանցընկերակցությունը վայելեցին, թեթև վարժանքներ արեցին, հրահանգներ կատարեցին, դպրոցի տարածքով վազք շրջան արեցին, ու վերադարձան ագարակ: Նմանատիպ վարժանքները անհրաժեշտ են և խիստ ցանկալի:

View original post

Ձնառատ է նաև ագարակում

Այս տարվա ձմռան հետքերը վերացնելը,  ամենօրվա աշխատանք են պահանջում: Ձյունածածկ տանիքները թողնել  ծանրության տակ՝ խիստ վտանգավոր է, այդ իսկ պատճառով գարնանն ընդառաջ, ձյան մաքրումներ ենք անում ագարակի տանիքում:

Ագարակում հյուրեր ունեինք…

ԱԳԱՐԱԿ ուսումնական կենտրոն

Ագարակի այցելուները միշտ հետաքրքիր են, յուրաքանչյուրը իր յուրովի բնավորությամբ, մոտեցմամբ: Այսօր Արևիկ Բաբայանի հեուղեկցությամբ, ագարակ էին այցելել Արևմտյան դպրոցի սովորողներ` Մարինա Գևորգյանը և Ռուբեն Հախվերդյանը: Երկուսն էլ սովորում են 1-ին դասարանում: Մարինան, երկրորդ անգամ էր այցելում ագարակ: Այս անգամ նրա ու ձիու շփումը այլ կերպ ստացվեց, ավելի անկաշկանդ: Առաջին անգամ, Մարինան հրաժարվեց մտնել ախոռ, անգամ դիպչել ձիուն, հավանաբար Բոմի ակտիվությունը նրան վախեցրել էր: Իսկ ահա այս անգամ, Գավառից բերված առաջին ծանրաքարշի ու Մարինայի շփումը շատ մտերմիկ եղավ, Մարինան հեծնեց ձիուն, գրկեց, շոյեց, համբուրեց: Չէր կտրվում:  Այնքան մեծ էր ոգևորությունը, որ այս անգամ իջեցնելըը դժվար եղավ: Անգամ դուրս եկավ, մանեժով պտտվեց:

Ռուբենը օգնեց, որպեսզի դասընկերուհուն մանեժով պտտացնեն ձիու վրա: Նա շատ մեծ պատասխանատվությամբ մոտեցավ իրեն վստահված գործին: Ռուբենը առաջին անգամ էր այցելում ագարակ, վախի գործոնը խանգարեց, որ խիզախի ձի նստել, բայց մենակ չթողեց Մարինային, որոշեց շրջել նրանց հետ: Շոյեց ձիուն, սանրեց, խոստացավ, որ հաջորդ անգամ խիզախություն կանի և կնստի ձի:

View original post

Ձիարշավարանի նոր ծանրաքարշը

Այսօր,  Ագարակ հասավ ՝Գավառից բերված մեր երկրորդ ծանրաքարշը, ինչպես նախատեսել էինք: Նոր ձին, աչքի է ընկնում բնավորությույան մեղմությամբ, կարծում ենք, որ այս ձիու հետ նախապատրաստական աշխատանքային ընթացքը ավելի շուտ կավարտենք ու հեշտ կընթանա, բնավորության հանդարությունը հաշվի առնելով: Այժմ, նոր համալրված ձիերի առկայությունը, թույլ է տալիս, ձիարշավարանի գործունեության հստակ նկարագիր ունենալ: Շնորհակալ ենք մեր  բոլոր աջակիցներին,… Читать далее Ձիարշավարանի նոր ծանրաքարշը

Նոր ձի, նոր բնավորություն ագարակում

Կրթահամալիրի ագարակ բերված նոր ձին, իր ներկայությամբ նոր աշխույժ  հաղորդեց: Նորեկին տեսնելու են գալիս բազում սեբաստացիներ՝ տարբեր տարիքների:  Եղանակը, ինչպես շատերն են կարծում, երբեք չի վնասում պարապմունքների ամենօրյա ընթացքին, և դրանք ավելի մեծ ոգևորությամբ են կատարվում, ամեն նոր կենդանի իր հետ նոր բնավորություն ու նոր աշխարհ է բերում, որին պետք է շատ մանրամասն ու հատուկ… Читать далее Նոր ձի, նոր բնավորություն ագարակում

Սեբաստացի ագարակում նոր համալրում ունենք

Սեբաստացի ագարակում շարունակվում է կենդանիների համալրումը: Այս անգամ  էլ, հերթական, բայց բավականին կարևոր նորամուտ՝ ագարակ տեղափոխվեց ռուսական ծանրաքարշ ձի: Այն իր էությամբ բազմաֆունկցիոնալ է՝ այս կենդանու միջոցով  շատ երեխաներ կանեն իրենց առաջին քայերը ձիասպորտի մեջ, հարյուրավոր երեխաներ կզբաղվեն ձիասպորտով, կրթահամալիրում կմեկնարկեն հիպոթերապիայի կուրսերը:  Իհարկե, եղանակային պայմաններից օգտվելով, հենց այս ձիու միջոցով` կսահենք սահնակով:

Կատարվեց եվս մեկ երազանք

Ինչպես Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, այնպես էլ իմ կյանքում տեղի ունեցավ շատ կարևոր մի իրադարձություն` ձիասպորտն ու ձիաթերապիան մտան հանրակրթություն։ Առաջին անգամ` « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մեկնարկեց ձիավարության և ձիաթերապիայի դասընթացներ։ Առաջին իսկ օրը դասնթացին մասնակցեց մոտ 20 սովորող-ճամբարական, որոնք ծանոթացան կրթահամալիրի Ագարակին, որպես կայացած կրթական հաստատություն։ Ագարակի ձիարշավարանում երեխաները հնարավորություն ունեն շփվել ազնվացեղ ձիերի… Читать далее Կատարվեց եվս մեկ երազանք